Շվեյցարական Ալպերում ուղղաթիռ է կործանվել

08:36 • 25.05.12

Շվեյցարական Ալպերում ուղղաթիռ է կործանվել, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Նախնական տվյալներով` ուղղաթիռում եղել է 3 մարդ, ներառյալ` օդաչուն:

 

Շվեյցարական ոստիկանության համաձայն` օդանավի հետ կապն ընդհատվել է երկրի կենտրոնում գտնվող Ռայխենբախ բնակավայրի մոտակայքում, և այն վայր է ընկել դժվարմատչելի տեղանքում: Դեպքի վայր են մեկնել փրկարարները: 

 

Ենթադրվում է, որ ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են: Որոնողական աշխատանքները շարունակվում են: Վթարի պատճառներն անհայտ են: Թե ինչ ուղղաթիռ է եղել և այլ մանրամասներ չեն հաղորդվում: