Էստոնիան սատարում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը
Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին մայիսի 24-ին ընդունել է այդ երկրի արտգործնախարար Ուրմաս Պաէտը, ով հայ դեսպանի հետ զրույցում ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը։
Ըստ ԱԳՆ մամուլի հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք այլ հարցեր ու տարածաշրջանային խնդիրներ:
Ուրմաս Պաէտը, կարևորելով բարձր մակարդակով պարբերական շփումների անհրաժեշտությունը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, վերահաստատել է իր հայ գործընկերոջ՝ Էստոնիա պաշտոնական այց կատարելու հրավերը:









