Կալիֆոռնիայում 4 ուսանող իրենց թեզերը կպաշտպանեն հայագիտական թեմաներով

12:42 • 25.05.12

Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) Հայագիտական ուսման ամբիոնի 4 ուսանող իրենց ավարտական թեզերը կպաշտպանեն միմիայն հայկական թեմաներով։


Թեզերի պաշտպանությունը տեղի կունենա մայիս 30-ին՝ տեղեկացնում է, որ Գլենդելի հանրային գրադարանի սրահում։
Այսպես. Շուշան Կարապետյանի ուսումնասիրության թեման է «Հայերենի օգտագործումն ու դասավանդումը», Արա Սողոմոնյանը կներկայացնի «Բեմադրիչ Ռուբեն Մամուլյանի մասին» աշխատանքը, Լիանա Վարդանյանը՝ «Հայկական վեպի զարգացումը և նրա դերակատարությունը Արևելահայ գրականության մեջ` Ցեղասպանության նյութի արծարծման հարցով» և Շի Լանկը՝ «Սայաթ Նովայի շուրջ ուսումնասիրությունների վերաքննարկումը» աշխատանքը: