ՀՕՄ-ը Սիրիայի հայկական դպրոցների աջակցման հիմնադրամ է ստեղծել

17:08 • 25.05.12

Հայ օգնության միության (ՀՕՄ) Կենտրոնական գործադիր խորհուրդը «Սուրիահայ վարժարաններու օժանդակութեան ֆոնտ»՝ Սիրիայի հայկական դպրոցների աջակցման հիմնադրամ է ստեղծել՝ այդ երկրի հայկական դպրոցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և սիրիահայ ծնողների նյութական բեռը թեթևացնելու նպատակով, այս մասին տեղեկացնում է ՀՕՄ-ը:

 

«Անկասկած, Սիրիայում գլուխ բարձրացրած դժբախտ պատահարները խաթարել են համայնքի կյանքի նորմալ ընթացքը: ՀՕՄ-ը կարծում է, որ դպրոցական կյանքի անվրդով շարունակականությանն աջակցելը հայ երիտասարդների առօրյան կարգավորելու լավագույն երաշխիքն է», - այս առիթով ասել է խորհրդի անդամ Զեփյուռ Ի. Ռեյիսյանը:

 

Այս նպատակով միջոցներ հնարավոր է ուղարկել ՀՕՄ-ի տեղի մասնաճյուղեր, ինչպես նաև՝ կազմակերպության կայք՝ www.ars1910.org: