Աբովյանում իր տանը հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դին

09:09 • 25.05.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 24-ին, ժամը 17.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի թիվ 2 շենքի 18-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում` մահճակալին, հայտնաբերվել է 1964 թ. ծնված Գագիկ Հակոբյանի դին: