Եգիպտոսի նախագահական ընտրություններում առաջատարը մուսուլման եղբայրների թեկնածուն է
Եգիպտոսի նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից հետո մինչ այժմ հաշվվել է ձայների 51%-ը: Առաջատար է Մուսուլման եղբայրներ շարժման թեկնածու Մուհամեդ Մուրսին: Երկրորդ տեղում է նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը:
Մուրսիի ներկայացուցիչը Misr25 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ նա ստացել է ձայների 30,8%ը:
Շաֆիկը ստացել է 22,3%-ը:
Երրորդ տեղում է անկախ թեկնածու սոցիալիստ Համդին Սաբահին՝ 20%-ով: 4-րդ և 5-րդ տեղերում են իսլամիստ Աբդելմոնեմ Աբուլֆութհը և Արաբական երկրների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսան:
Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Եգիպտոսում նոր նախագահ էին ընտրում: Ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 50 տոկոսը:
Առաջին փուլի արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն հաջորդ շաբաթվա սկզբին: Երկրորդ փուլը սպասվում է հունիսի 16-17-ին:









