Էլթոն Ջոնը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն համերգներ դեռ չի տա

10:33 • 25.05.12

Բրիտանացի երգիչ և երգահան Էլթոն Ջոնի անսպասելի հիվանդությունը զրկել է նրա երկրպագուներին աստղային համերգները վայելելու հնարավորությունից, քանի որ բժիշկները նրան լիարժեք հանգիստ ու հակաբիոտիկներ խորհուրդ տվել: Ինչպես հաղորդում է НТВ հեռուստաալիքը, հանրահայտ երգիչը վարակվել է սուր չնչառական վարակիչ հիվանդությամբ:


65-ամյա արտիստը մի քանի օր Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնում անցկացնելուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից և մեկ շաբաթ բուժման կուրս կանցնի տնային պայմաններում:

 

Հիվանդության պատճառով, նա ստիպված է եղել հետաձգել Լաս Վեգասում ծրագրված երեք համերգները, սակայն հուսով է, որ դրանք կկայանան հոկտեմբերին: Երգիչը նաև նախատեսում էր այս ամառ համերգային շրջագայություն կատարել Եվրոպայով: