«Ազատ դեմոկրատները» ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում հետընտրական իրավիճակը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և կուսակցությութան ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի հետընտրական զարգացումները, ներքաղաքական իրավիճակը:
Ըստ կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության՝ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը և կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը:
Խոսվել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրերի և նախաձեռնությունների, ինչպես նաև կուսակցության պատգամավորների առաջիկա գործունեության մասին:
Երկուստեք կարևորվել է Հայաստանում տնտեսական ոլորտի, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները և այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:









