ՀԱԿ-ի դիմումը ՍԴ-ն կշարունակի քննել մայիսի 29-ին
Համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ՝ փաստաբան Վահե Գրիգորյանը և երկրորդ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հայցադիմումները լսելուց և ապա դիմող կողմի հարցուպատասխանից հետո դատարանը որոշեց նիստը շարունակել մայիսի 29-ին:
Իսկ մինչ այդ Վահե Գրիգորյանը նշեց, որ իրենց հինգական բողոքը վերաբերվում է նրան, որ ՀՀ նախագահը պաշտոնական այցին զուգահեռ մասնակցել է նաև քարոզչությանը, որն ըստ նրա, հակասահմանադրական է:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ ԱԺ ընտրությունների խախտումների դասակարգեց երեք հանգամանքով: Ըստ նրա, առաջին հանգամանքը կապված էր թվերի հետ, ըստ որի՝ պաշտոնական տվյալների, ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ շուրջ 2.5 մլն մարդ: «Մեր ստուգումները ցույց են տվել, որ դրանք իրականում չեն համապատասխանում օրենքի պահանջներին, քանի որ այնտեղ ներկայացված է Հայաստանից բացակայող մոտ 700 000 մարդ: Ցուցակները մաքրված չեն եղել այն մարդկանցից, որոնք վեց ամիս և ավելի չեն եղել Հայաստանում: Այսինքն, իրական ընտրողների թիվը կազմում է մոտ 1.8 մլն մարդ, և այս պարագայում ընտրություններին մասնակցության պաշտոնական հրապարակված թիվն է 1.5 մլն մարդ: Դա ծիծաղելի է, քանի որ ստացվում է, որ բնակչության 86%-ը մասնացել է ընտրություններին», - նշեց Զուրաբյանը և ավելացրեց, որ իրենց դիտարկմամբ՝ լավագույն դեպքում այս ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 80 հազար մարդ, ինչը ցույց է տալիս, որ առնվազն 500,000 ձայն չի համապատասխանում Հայաստանում առկա ժողովրդագրական տվյալներին:
Հաջորդ հանգամանքը Զուրաբյանը պայմանավորեց դրոշմակնիքների ցնդելու խնդրով: Նա նկատեց, որ իշխանությունը հրահանգավորել էր, որպեսզի մարդիկ գնան և ընտրեն վաղ առավոտյան, որից հետո արդեն կրկնակի ընտրելու հնարավորություն ունեն: Ըստ նրա, ընտրատուփը հետագայում շրջելով արդեն վերևի քվեներով պարզ կլիներ ընտրել են ՀՀԿ-ի՞ն, թե ոչ։ Իսկ արդյունքները ամփոփելով նկատել են, որ սկզբնական քվեարկողները հիմնականում ՀՀԿ-ի օգտին են քվեարկել:
Իսկ որպես երրորդ հանգամանք՝ նա ընդգծեց ընտրակաշառքների բաժանումը և վախի մթնոլորտում պարտադրված քվեարկությունը:
Հարցուպատասխանին՝ Լևոն Զուրաբյանը ուղղակի չներկայացավ դատարան և փաստաբանը միայնակ պատրաստակամություն հայտնեց լիարժեք ծավալով պատասխանել դատարանի և պատասխանող կողմի հարցադրումները: Մուկուչյանը հետաքրքրվեց, թե նույն տրամաբանությամբ առաջնորդվելով, արդյոք եթե նախագահն իրավունք չուներ մասնակցելու ընտրությանը՝ նշանակում է, որ նա իրավունք չուներ նաև առաջադրվել և գրանցվել: « Կոնկրետ այս դեպքում Սահմանադրության սկզբունքը խախտվել է, իսկ կոնկրետ ձևական ընտրական օրենսգրքի սկզբունքը չի խախտվել, ընտրական օրենսգրքում հավասարության սկզբունքն է խախտվել, օրենքի ձևական խախտում թույլ չի տրվել»,-ասաց նա և ավելացրեց, որ իր վստահորդը հարցը բարձրացրել է զուտ Սահմանադրական կարգը խախտելու վերաբերյալ:
Փաստաբանը ավելացրեց, որ ԿԸՀ նախագահը մշտապես Սահմանադրության խախտման բացակայությունը վկայակոչում է օրենքի խախտման բացակայությամբ:
Պատասխանող կողմի դիտարկումներն ու առարկություններն արդեն կներկայացվի հաջորդ նիստին:









