Չեչնիայում iPhone է պայթել. 2 վիրավոր
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում մայիսի 24-ին iPhone հեռախոս է պայթել: Պայթյունից 2 մարդ է տուժել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Известия-ն:
Պայթյունը տեղի է ունեցել Գրոզնու Լենինի շրջանում: Քաղաքացիներից մեկը խանութի աստիճաններին iPhone է գտել, որը փոխանցել է վաճառողին: Հեռախոսի ստուգման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել:
Նախատեսվում է քրեական գործ հարուցել, բայց նախ քննիչները փորձելու են պարզել պայթուցիկի տեսակը:









