Իսրայելցի տղամարդն ամուսնալուծվել է կնոջից 550 կատվի պատճառով
Իսրայելում տղամարդն ամուսնալուծվել է կնոջից` 550 կատվի պատճառով, գրում է The Times of Israel-ը:
Բեեր- Շևա քաղաքի կրոնական դատարանում տղամարդը հայտարարել է, որ այլևս չի կարողանում դիմանալ այդքան մեծ թվով կատուների ներկայությանը: Նրա խոսքով ` չորքոտանիները նրան չեն թողնում ոչ ուտել, ոչ քնել: Նա պատմել է, որ երբ մտնում է խոհանոց, կենդանիները կամ թույլ չեն տալիս մոտենալ սառնարանին, կամ խլում են սնունդը, իսկ ննջարանում կատուները «գրավում» են անկողինը, և նա քնելու տեղ չունի:
Ամուսնալուծության գործընթացի ժամանակ դատարանը դիմել է կնոջը և փորձել համոզել նրան չտալ իր համաձայնությունը: Սակայն կինը կատուներին գերադասել է ամուսնուն: Թե որքան է զույգը համատեղ ապրել, և երբ է սկսվել կնոջ մոտ «կատվամոլությունը», չի հաղորդվում:









