Ճապոնացին տապակել է իր սեռական օրգանները և հյուրասիրել հյուրերին (լուսանկարներ)
Ճապոնացի 22-ամյա Մաո Սուգիյաման տապակել է իր սեփական սեռական օրգանները և հյուրասիրել հյուրերին երեկույթի ժամանակ: Այս մասին գրում է The Dailymail-ը:
«Ճաշատեսակը», որը նա համեմել էր սնկով և մաղադանոսով, ձեռք են բերել և կերել հինգ «գուրմաններ»՝ վճարելով 250 դոլար ամեն կտորի համար:
Մաոն ինքնակամ դիմել է վիրաբուժական միջամտության և հեռացրել սեռական օրգանները: Հիվանդանոցից դուրս գրվելիս տղան իր հետ վերցրել է իր սառեցված օրգանները:
Այժմ Մաոն չունի սեռ, նա չի ցանկացել կին դառնալ: Իր այս որոշումը Մաոն մեկնաբանել է այսպես. «Իմ օրգանները նորմալ գործում էին: Ես ցանկացա հեռացնել այն, որպեսզի խուսափեմ սեռավարակներից»:









