Ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

12:56 • 25.05.12

Թուրքիայի Քայսերի նահանգում այսօր առավոտյան ոստիկանական շենքի մոտ մահապարտ ահաբեկիչները պայթուցիկով լի մեքենա են պայթեցրել: Զոհվել է 2 ոստիկան, կա 18 վիրավոր: Գտնվել են նաև երեք մահապարտ ահաբեկչների մարմինները:

 

Մարաշից եկած մեքենան մոտեցել է ոստիկանության շենքին և չենթարկվելով ոստիկանների` կանգնելու հրամանին մտել ոստիկանության շենքի բակ: Ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով ահաբեկիչները վիրավորվել են, բայց վերջին պահին կարողացել են պայթեցնել մեքենան:

 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նայիմ Շահինը տեղեկացրել է, որ 18 վիրավորների մեծ մասը երեխաներ են:

 

«Ահաբեկիչների թիրախը ոստիկական բաժանմունքը չի եղել, սակայն ոստիկանները հետապնդել են նրանց և նրանք ռումբերը գործի են դրել նախապես չորոշած վայրում»,-ասել է նախարարը:

 

18 վիրավորներից առնվազն 10-ը ոստիկանների երեխաներ են: