Մերկելը դժվարացել է քարտեզի վրա գտնել իր երկրի մայրաքաղաքը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «կտրվել» է աշխարհագրության թեստից: Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, եվրոպական միջազգային դպրոցներից մեկում բաց դասի ժամանակ նա չի կարողացել քարտեզի վրա աշակերտներին ցույց տալ Գերմանիայի մայրաքաղաքը:
Միգրացիայի վերաբերյալ դասի ժամանակ աշակերտները նրան խնդրել են մոտենալ քարտեզին: Դպրոցականները նախ ցույց են տվել քարտեզի վրա իրենց հարազատ քաղաքը, ինչից հետո խնդրել են կանցլերին գտնել իր հայրենի Համբուրգ քաղաքը: Վերջինս էլ այն ավելի շուտ գտնելու համար նախ փորձել է հայտնաբերել Բեռլինը, սակայն արդյունքում ցույց է տվել Ռուսաստանի տարածքը: Իսկ Գերմանիայի մայրաքաղաքը նա հայտնաբերել է ավելի ուշ, առանց որևէ մեկի աջակցության:
Կանցլերը, որպես արդարացում, նշել է, որ քարտեզն առանց նշումների է եղել, այդ իսկ պատճառով դժվարացել է շուտ կողմնորոշվել:









