Մեքսիկուհուն ձերբակալել են 5-ամյա որդու աչքերը հանելու համար

10:00 • 25.05.12

Մեքսիկայի Նեզահուալկոյոտլ քաղաքում, կրոնական արարողություններից մեկի ժամանակ 5-ամյա տղայի մայրը հանել է որդու աչքերը, տեղեկացնում է «Սքայ Նյուզ»-ը:

 

Ոստիկանների հաղորդմամբ` տանը ինչ-որ արարողության ժամանակ երեխայի մայրը սպառնացել է հանել որդու աչքերը եթե նա չփակի դրանք: Ավելի ուշ մայրն իսկապես դիմել է այդ սահմռկեցուցիչ արարքին:

 

Հաջորդ օրը ոստիկանները «ակնազուրկ» տղային գտել են տան ներսում, ինչից հետո նա անմիջապես տեխափոխվել է հիվանդանոց:

 

Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է տղայի ծնողներին և ևս հինգ հոգու, կատարվում է նախաքննություն: