Վերջին զանգի արարողություն՝ Մոնթե Մելքոնյան ռազմական ուսումնարանում (լուսանկարներ, տեսանյութ)
Երևանի Մոնթե Մելքոնյան ռազմական ուսումնարանում այսօր տեղի ունեցավ վերջին զանգի արարողություն, որին մասնակցեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մոնթե Մելքոնյան ռազմական ուսումնարանն այսօր ավարտեցին 84 շրջանավարտներ, որոնցից 82-ն իրենց ուսումը կշարունակեն ՀՀ Վազգեն Սարգսյանի անվան պետական ռազմական ինստիտուտում:
ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով շրջանավարտներն, նախ ասաց, որ կամաց-կամաց շրջանավարտներն էլ ավելի են հարստացնում ռազմական դպրոցի պատմությունը:
«Սպայի մասնագիտությունը հերոսական մասնագիտություն է, ովքեր իրենց հետևից տանում են հայկական բանակի զինվորներին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Տոնակատարության շրջանակներում ուսումնասրանի կուրսանտները ցուցադրեցին հետախուզական վարժանքներ, իսկ միջոցառման ավարտին տեղի ունեցավ շարային քայլերթ:
Վերջում Սեյրան Օհանյանը լուսանկարվեց բոլոր շրջանավարտների հետ:









