Մինչև 19 տարեկանների մեր հավաքականը զրկվում է եզրափակչի ուղեգրից՝ Հայաստան–Բելգիա՝ 1։1
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն երկրորդ հանդիպումն էր անցկացնում «էլիտ-ռաունդում»` մրցելով Բելգիայի հետ: Առաջին տուրում երկու հավաքականներն էլ պարտվել էին:
Խաղի սկզբնամասում հայ ֆուտբոլիստները բավական ակտիվ էին։ Արդեն 18-րդ րոպեին մեր հավաքականը 3 անգամ հարվածել էր դարպասին և 4 անգամ էլ դարպասի ուղղությամբ, բայց առաջին գնդակն արձանագրվեց ի օգուտ Բելգիայի։ Հաշիվը բացվեց 36-րդ րոպեին, աչքի ընկավ Վան դեր Բրյուգենը։
88-րդ րոպեին մեր հավաքականին հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ շնորհիվ «Փյունիկի» հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանի խփած գնդակի։
Զուգահեռաբար ընթացող Իսպանիա–Իտալիա խաղում իսպանացիները 2։1 հաշվով կամային հաղթանակ տարան՝ 6 միավորով զբաղեցնելով աղյուսակի առաջին տեղը և մյուս բոլոր հավաքականներին զրկելով եզրափակիչ դուրս գալուլ հույսերից։ Մայիսի 28-ին մեր հավաքականը կմրցի Իտալիայի հավաքականի հետ, բայց դա որոշիչ հանդիպում չի լինի։









