ԱՊՀ երկրների ինստիտուտի խորհրդաժողովի մասնակիցները սատարել են ԼՂՀ դիրքորոշումը
Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտը, նրա տնօրեն Կոնստանտին Զատուլինի ղեկավարությամբ, մայիսի 24-ին անց է կացրել «Կլոր սեղան, որին մասնակիցները սատարել են ԼՂՀ դիրքորոշումը ԼՂ հակամարտությա հարցում դիրքորոշում ԼՂՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ «Կովկասին ուղղված ներքին և արտաքին սպառնալիքները Մերձավոր և Միջին Արևելքում առկա ճգնաժամի պայմաններում» խորագրով խորհրդաժողովին մասնակցել են տարածաշրջանի ռուս առաջատար փորձագետներ, Լեռնային Ղարաբաղի, Իրանի, Ադրբեջանի, Աբխազիայի դեսպանությունների ներկայացուցիչներ:
«Կլոր սեղանի» աշխատանքին ԼՂՀ կողմից մասնակցել են ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ Ռուբեն Զարգարյանը և Արսեն Մելիք-Շահնազարովը:
Իր ելույթում Ռուբեն Զարգարյանը վերլուծության է ենթարկել Թուրքիայի կողմից նկատվող սպառնալիքները և այդ երկրի սադրած հակամարտությունները տարածաշրջանի երկրների նկատմամբ, Ադրբեջանի տարածքային նկրտումներն իր բոլոր հարևանների նկատմամբ և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ժխտումը:
Զեկուցողը «հիմնավորել է ԼՂՀ դերն ու նշանակությունը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, մերկացվել` Բաքվի վարչախմբի հակաիրավական փորձերը` կասկածի տակ դնելու ԼՂՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Ընդգծվել է, որ ԼՂՀ վերջնական ճանաչման ձգձգումը լրջորեն բարդացնում է միջպետական հարաբերությունները, արձանագրվել է, որ միջազգային իրավունքը հրամայաբար պահանջում է ճանաչել ԼՂՀ-ն:
Ռուբեն Զարգարյանը ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության միջազգային-իրավական կարգավորման վերաբերյալ, ինչն ակտիվորեն պաշտպանել են «Կլոր սեղանի» բոլոր մասնակիցները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության ժխտման` Ադրբեջանի դեսպանության քարոզչական փորձերը մերկացվել են համաժողովի բազմաթիվ մասնակիցների կողմից, ովքեր իրենց ելույթներում ընդգծել են, որ Հարավային Կովկասում կան միջազգային իրավունքի վեց սուբյեկտներ, իսկ ԼՂՀ-ն տարածաշրջանի ամենակայացած և ամենակայուն պետություններից մեկն է:









