Թուրքիայում Վրաստանի 3 քաղաքացի է թունավորվել և մահացել

05:31 • 25.05.12

Վրաստանի երեք քաղաքացի մահացել է Թուրքիայում, որտեղ գտնվում էին աշխատանքի բերմամբ: Վրացիները ալկոհոլային թունավորման զոհ են դարձել, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

 

Ալկոհոլային ինտոկսիկացիա էին ստացել Ստամբուլում գտնվող Վրաստանի 4 քաղաքացիներ, ովքեր հավաքվել էին իրենցից մեկի ծննդյան օրը նշելու: Նրանցից երկուսը` Ուչա Բերիձեն և Գոչա Մարշանիյան, մահացել են տեղում, իսկ Գուրամ Գաբունյան մահացել է հիվանդանոցում:

 

Մինչ այս պահը հիվանդանոցում է նրանց 4-րդ ընկերը` Գայոզ Աստապուրովը: Նրա վիճակը ներկայում բավարար է: