Արմավիրում վրաերթի է ենթարկվել 9-ամյա տղա

10:13 • 25.05.12

«ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի մանկապարտեզի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: