Ասում են` ես հայ եմ, հրեա, կաթոլիկ, այո՛, դա այդպես է. Սաակաշվիլի

13:51 • 25.05.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր երկրի հիմնական հաջողություններից է համարել այն, որ բոլոր էթնիկ խմբերը Վրաստանում հավասար իրավունքներ ունեն:

 

Ինչպես տեղեկացնում է վրացական GHN կայքը, Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամում:
 

«Մարդիկ, ովքեր մեր երկրում հանդես են գալիս ընդդեմ որոշակի խմբերի, որպես օրենք ֆինանսավորվում են տարբեր պետությունների կողմից: Նրան լավ ֆինանսական միջոցներ ունեն»,- ասել է Սաակաշվիլին:
 

Նրա խոսքերով` իրենց հաջողության գաղտնիքն այն է, որ վրացի ժողովուրդը հարգում է բոլոր ազգերին:
 

«Տեղեկություններ են տարածվում, թե Սաակաշվիլին հայ է, հրեա է, կաթոլիկ է: Բոլոր այդ հարցերին պատասխանս մեկն է` եթե դուք տանել չեք կարողանում ադրբեջանցիներին, ուրեմն ես ադրբեջանցի եմ: Եթե չեք սիրում հայերին, ես հայ եմ, և եթե չեք սիրում հրեաներին, ուրեմն ինձնից լավ հրեա գտնել չեք կարող: Դա իմ հայրենասիրությունն է և դա ապահովում է Վրաստանի հաջողությունը»,- ասել է նա: