Իսպանացի բժիշկը 26 տարի դրամական փոխհատուցում կտա կնոջը, ում չի կարողացել աբորտ անել

17:22 • 25.05.12

Իսպանիայի Մայորկա քաղաքի դատարանը վճիռ է կայացրել իսպանացի մի գինեկոլոգի գործով, ով չի կարողացել ընդհատել իրեն դիմած կնոջ հղիությունը, ինչի արդյունքում կինը ստիպված ծննդաբերել է, գրում է The Guardian-ը:

 

Կինը, ում անունը չի հրապարակվել, իմանալով որ 8 շաբաթական հղի է, դիմել է բժշկի, որպեսզի նա ընդհատի անցանկալի հղիությունը: Սակայն բժիշկին չի հաջողվել իրակացնել արհեստական վիժումը:

 

Երեք ամիս անց կինը, մտածելով, թե կրկին երեխայի է սպասում, գնացել է հիվանդանոց պտուղ դարձյալ հեռացնելու նպատակով: Պարզվել է, որ արդեն 5 ամսեկան հղի է և այլևս սաղմը հեռացնելու հնարավորություն չունի: Նա գլխի է ընկել, որ առաջին անգամ բժիշկն իրականում չի հեռացրել երեխային և այդ մասին իրեն չի տեղեկացրել:


Առողջ երեխա ծննդաբերելուց հետո կինը դատական հայց է ներկայցրել բժշկի դեմ: Համաձայն դատարանի կայացրած որոշման` բժիշկը ստիպված կլինի իր կամքին հակառակ մայր դարձած կնոջը 150 հազ եվրո վճարել հասցված բարոյական վնասի դիմաց, ինչպես նաև 26 տարի շարունակ ամսեկան 980 եվրո վճարելերեխայի կարիքների համար: