Ուկրաինան խորհում է ԱՄՆ-ից գազի ներկրման մասին
Ուկրաինան հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգներում կայանալիք ամերիկա-ուկրաինական էներգետիկ հանձնաժողովի նիստում կքննարկի ԱՄՆ-ից գազի ներկրման հարցը: Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, այսօր հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխարդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն:
Նախարարը նշել է, որ ներկայում ամերիկյան Լուիզիանա նահանգում հեղուկ բնական գազի արժեքը 1000 խորանարդ մետրի համար մոտ 80 դոլար է:
Ռուսական գազի թանկության պատճառով` Ուկրաինան մտադիր է իր տարածքում կառուցել հեղուկ գազի ընդունման և պահեստավորման տերմինալ` տարեկան մինչև 10 մլրդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ:
Միևնույն ժամանակ, Կիևը վերականգնել է գազի ոլորտում փոխգործակցությունը Կատարի հետ, որը համարվում է այս շուկայում Ռուսաստանի հիմնական մրցակիցներից մեկը:









