Ռուսերենն ուկրաինական Ռադայի պատգամավորներին ստիպել է ծեծել իրար (տեսանյութ)

12:35 • 25.05.12

Ուկրաինայի Գերագույն ռադայում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացման օրինագծի քննարկումների ժամանակ պատգամավորների միջև խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Օրինագծին դեմ հանդես եկող ընդդիմադիր պատգամավորներն են եղել ծեծկռտուքի հրահրողները, որոնք քննարկման թեժ պահին բարձրացել են նախագահության հարթակ:

 

Ռադայի գլխավոր խոսնակ Վլադիմիր Լիտվինը հարկադրված է եղել ժամանակից շուտ ավարտել լիագումար նիստը:

 

Պատգամավորներից ոմանք հոսպիտալացվել են, իսկ ընդիմադիրները ծափահարություններով նշել են իրենց հաղթանակը: