Մոլդովայում կանանց ազատազրկման են դատապարտել՝ ուրան վաճառելու համար

16:42 • 25.05.12

Մոլդովայում ազատազրկման են դատախարտվել հանցավոր խմբավորման 3 կին անդամները, որոնք մեղադրվում էին ուրան-235 ապօրինի վաճառքի համար:

 

Ուրանի այդ տեսակը հնարավոր է օգտագործել միջուկային զենք ստանալու համար:

 

Կանանցից մեկը դատապարտվել է 3, մյուսը 5 տարվա ազատազրկման, իսկ երրորդը տուգանվել է 1200 ԱՄն դոլարի չափով: Նրանց ձերբակալել էին 2011-ին, երբ նրանք Քիշնևի Կենտրոնական բանկի մոտ փորձել էին ուրան-235-ի կոնտեյները հանձնել մի արաբի: