Վենեսուելան խստացնում է Կոլումբիայի հետ սահմանի հսկողությունը
Վենեսուելայի կառավարությունը 3 հազար հավելյալ զինվոր է ուղարկել` Կոմումբիայի հետ սահմանը հսկելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Այս որոշման պատճառ է դարձել 2 երկրների սահմանամերձ հատվածում Կոլումբիայի իշխանությունների դեմ զինված պայքար մղող` Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) կողմից կազմակերպված հարձակումը կոլումբիական բանակի զինվորների վրա, ինչի հետևանքով նրանցից 12-ը զոհվել էին, ևս մի քանիսը վնասվածքներ ստացել: Հարձակումն իրականցնելուց հետո ընդդիմադրիները փախել էին Վենեսուելա:
Միջադեպից հետո երկրի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ ավելի շատ զինվորներ կուղարկի սահմանը հսկելու և թույլ չի տա, որ զինյալները ապաստանեն իր երկրում:
Կոլումբիայի արտգործնախարար Մարիա Անխելա Օլգինը հանդիպել է Վելեսուելայի իր գործընկերոջը` Նիկոլաս Մադուրոյին և համաձայնության եկել միասին համագործակցել սահմանի անվտանգությունն ապահովելու հարցում:









