Դժբախտ պատահարի արդյունքում ժամկետային զինծառայող է մահացել

14:47 • 25.05.12

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը:

 

Ըստ ներկայացված դեպքի մանրամասների՝ երեկ ժամը 15:15-ի սահմաներում, ՀՀ ՊՆ N զորամասումի ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Գևորգի Հովակիմյանը, տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո, «Կռազ» մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս, ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին: Զինծառայողը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

 

Մերի Սարգսյանի խոսքով՝ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական վարչության 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔրՕր-ի 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է հետաքննություն: