Սիրիայի ակտիվիստները պնդում են, որ Խուլա քաղաքում 90 մարդ է սպանվել
Սիրիացի ակտիվիստները պնդում են, որ կառավարական զորքերի գրոհների հետևանքով Խուլա քաղաքում 90 մարդ է զոհվել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։
Նշվում է, որ զոհվածների թվում բազմաթիվ երեխաներ կան։
Հիշեցնենք, որ ապրիլին ընդդիմադիր ուժերի և կառավարական զորքերի ներկայացուցիչները համաձայնության էին եկել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի ներկայացրած՝ իրավիճակի խաղաղ կարգավորման պլանի շուրջ։
Սակայն, ըստ էության՝ դրանից ոչինչ չի փոխվել։ Հակամարտության հետևանքով օրական տասնյակ խաղաղ բնակիչներ են զովում։
ՄԱԿ–ի տվյալներով՝ Սիրիայում ավելի քան մեկ տարի տևող հակամարտության հետևանքով շուրջ 15.000 մարդ է սպանվել։









