Սոչիում 250 երիտասարդ է ձերբակալվել հայերի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքից հետո

19:12 • 26.05.12

Սոչիում 400-ից ավելի երիտասարդներ ծեծկռտուք են բռնվել, որի հետևանքով 1 ոստիկան է տուժել, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ըստ privetsochi.ru-ի՝ բախումը տեղի է ունեցել հիմնականում հայ երիտասարդների և Դաղստանից ու Չեչնիայից արտագնա աշխատանքի եկածների միջև:

Ծեծկռտուքի հետևանքով 250 հոգի ձերբակալվել է:

Ըստ պաշտոնական տվյալի՝ վեճը ծագել է Սոչիի Ադլերի շրջանում՝ Չերեշնյա գյուղի բնակիչների և շինարարների միջև: Բախման պատճառ է դարձել կենցաղային վեճը 2 երիտասարդների միջև,:

Սակայն ըստ privetsochi.ru-ի՝ կռիվը ծագել է նրանից, որ բանվորները զբոսնելու են եկել գյուղ և սկսել են սիրհետել տեղի աղջիկներին: Գյուղացիները դիմել են երիտասարդներին, որոնք էլ ծեծի են ենթարկել դաղստանցիներին ու չեչեններին:

Ըստ պաշտոնական տվյալների, սակայն, գյուղացիները ագրեսիվ ձևով փորձել են մտնել շինարարական քաղաքիկ և հաշվեհարդար տեսնել: Ոստիկանությանը հաջողվել է կանխել մեծ կռիվը: