Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին կայցելի Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մայիսի 31-ից հունիսի 7-ը այցելելու է 7 երկիր՝ Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, ապա` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա:
Հայաստանում Քլինթոնը կլինի հունիսի 4-ին և հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հունիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանից կմեկնի Ադրբեջան և հանդիպում կունենա նախահագահ Իլհամ Ալիևի հետ:
Նուլանդը տեղեկացրել է, որ Քլինթոնը կովկասյան երեք պետությունների հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարի մասին հարցեր:
Քլինթոնի շրջագայության վերջին կանգառը կլինի Թուրքիան, որտեղ հունիսի 7-ին կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում, կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկելու Սիրիայի, Իրանի խնդիրները:









