Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել

10:37 • 26.05.12

Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ Մախտաալարսկի շրջանում գրանցված ավտոպատահարի հետևանքով 5 երիտասարդ է զոհվել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

Ատակենտ-Ժետիսայ մայրուղու 9-րդ կմ-ի հատվածում միմյանց են բախվել «Կամազ» մակնիշի բեռնատարն ու «Օփել» մակնիշի մարդատար մեքենաները։

Բախման հետևանքով «Օփել»-ի 20-ամյա վարորդն ու մեքենայի 4 ուղևորներ, որոնք եղել են 17-ից 18 տարեկան, տեղում մահացել են։

Միջադեպի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։