Վանաձորում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել (Լուսանկարներ)

20:27 • 26.05.12

Այսօր, ժամը 16.09-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց-Շիրակացի փողոցների խաչմերուկում գտնվող «Սեզամ գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում, պայթել է «Վազ-2110» մակնիշի 31 ՏԼ 544 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ զոհեր և տուժածներ չկան:

Դեպքի վերաբերյալ ՃԿԿ «911» օպերատիվ հերթապահության բաժին և մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետ ահազանգ չի ստացվել:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի