Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ճեմուղի՝ ԱՄՆ Արիզոնա քաղաքում

14:17 • 26.05.12

ԱՄՆ Արիզոնայի Սքաթստեյլ քաղաքի Սուրբ Աբգար հայոց եկեղեցուն կից բացվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված մի յուրահատուկ ճեմուղի, որի երկայնքով մեկ դրոշմված են այն 113 քաղաքների անունները, որոնցում՝ 1896-1915 թվականներին տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ ծրագրված ցեղասպանությունը:


Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» օրաթերթը:


Հիշատակի ճեմուղին ունի 68 մետր երկարություն և 5 մետր լայնություն, որի կառուցումը տևել է մոտ մեկ տարի:

Ճեմուղու կառուցման հեղինակն է 17-ամյա Նուպար Արմեն Մանուկյանը:


Տեղեկացնենք, որ Նուպար Արմեն Մանուկյանին շնորհվել է սկաուտական «արծիվ» կոչումը, վերջինս համարվում է այդ կոչմանն արժանացած առաջին հայ սկաուտը Արիզոնայի Սքաթստեյլ քաղաքում:


Ի դեպ, ԱՄՆ-ում սկաուտների միայն հինգ տոկոսն է արժանանում «արծիվ» կոչմանը: