Վրաստանը անկախությունը նշում է ՆԱՏՕ-ի ռազմական նվագախմբերի ուղեկցությամբ

20:00 • 26.05.12

Վրաստանի անկախության տոնին նվիրված շքերթին այսօր մասնակցել են ՆԱՏՕ-ի մի քանի երկրների զինվորական նվագախմբեր, հաղորդում է GNH-ը:


Վրաստանի նորագույն պատմության մեջ, սա առաջին շքերթն է, որը տեղի է ունենում ոչ թե մայրաքաղաք Թբիլիսիում, այլ Քութաիսիում։

 

Հատուկ Վրաստանի անկախության տոնին մասնակցելու համար, ՆԱՏՕ-ի անդամ 5 երկրներից` Լեհաստանից, Բալթյան երկրներից և Հունգարիայից, զինվորական նվագախմբեր են ժամանել: Միացյալ զինվորական նվագախումբը կատարել է անգլիացի կոմպոզիտորի հեղինակած քայլերգը:

 

Շքերթի ընթացքում Վրաստանի բանակը ներկայացրել է վրացական արտադրության ռազմատեխնիկան` «Դիդգորի» և «Լազիկա» անօդաչու ինքնաթիռները, համազարկային հրետանային համակարգերը և զրահամեքենաները: