Սաակաշվիլին Վրաստանի Անկախության օրվա առթիվ 66 կալանավորի ներում է շնորհել

21:01 • 26.05.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մայիսի 26-ին` այդ երկրի Անկախության օրվա առիթով, ազատազրկված 66 մարդու ներում է շնորհել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Այսօր Պատժի իրականացման, փորձաշրջանի և իրավական օժանդակություն նախարար Խաթունա Կալմախելիձեն լրագրողներին հայտնել է, որը ժամեր անց բոլոր ներում ստացած քաղաքացիները ազատության մեջ կլինեն: