Գերմանացի բժիշկները ներողություն են խնդրել հրեաներից

11:37 • 26.05.12

Գերմանիայի բժշկական ասոցիացիան հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ներողություն է խնդրում հրեաներից՝ ֆաշիստ բժիշկների անմարդկայնին վերաբերմունքի և իրականցված դաժան փորձարկումների համար, գրում է The Washinghton Post-ը:

 

Ասոցիացիայի անդամներն ընդունել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիստական իշխանությունների հրամանով գործող բժիշկների` համակենտրոնացման ճամբարներում գտնվող հրեաների վրա անցկացված գիտական փորձերը եղել են մարդու իրավունքների լուրջ ոտնահարում:

 

««Մահվան հրեշտակներ» անունով հայտնի բժիշկների կողմից բռնի կերպով իրականացված անպտղացումներն, էֆտանազիաներն և գազի միջոցով զանգվածային խեղդամահություններն ուղղակի անմարդկային արաքներ են եղել:Նրանք հաճախ վիրահատություն են անցկացրել առանց անզգայացման` պարզելու համար, թե մարդն ինչքան կարող է ցավին դիմանալ:

 

Կարծում ենք` այժմ այս ամենի մասին խոսելը ճիշտ է, որպեսզի հետագայում նման երևույթներից խուսափենք»,- նշել է ասոցիացաիյի անդամներից մեկը: