Սիրիայում մաքսանենգ ճանապարհով Լիբանան տարվող 7 կգ ոսկու սալիկներ են հայտնաբերել
Սիրիայի իշխանությունները հաղորդում են, որ երկրի ալ-Արիդա սահմանային անցակետում 7 կգ ոսկի է հայտնաբերվել, որը մաքսանենգ ճանապարհով փորձում էին Լիբանան տեղափոխել: Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը:
Գործակալության լրագրողը, հղում կատարելով Տարտուս քաղաքի մաքսային ծառայությանը, տեղեկացնում է, որ սալիկների ձևով ոսկին թաքցված էր լիբանանյան պետհամարանիշով ավտոմեքենայում, որի ղեկին լիբանանցի վարորդ է եղել:
Հաղորդվում է, որ մաքսանենգ ոսկին գնահատվում է 100 մլն սիրիական ֆունտ, որը համարժեք է 1.6 մլն ԱՄՆ դոլարի:









