16-ամյա հնդիկը լուծել է Նյուտոնի 350-ամյա գլուխկոտրուկը

10:44 • 26.05.12

Գերմանիայի Դրեզդեն քաղաքի 16-ամյա բնակիչ Շոուրյա Ռայը կարողացել է լուծել 350 տարի առաջ Իսահակ Նյուտոնի կողմից առաջարկած մաթեմատիկական գլուխկոտրուկը, գրում է Daily Mail-ը:

 

Ազգությամբ հնդիկ Ռայը լուծել է 2 ֆունդամենտալ մասնիկների դինամիկայի տեսությունները, որոնք մինչ այս աշխարհի բոլոր ֆիզիկոսները հաշվում էին `օգտագործելով հզոր համակարգիչներ:

 

«Իրականում իմ մտքով չէր էլ անցնում, որ մի օր ես կկարողնամ գտնել գլուխկոտրուկի լուծումը: Ես ամնեևին էլ հանճար չեմ, պարզապես մի պահ հավատացի իմ ուժերին, և ինձ մոտ ամեն ինչ ստացվեց»,- նշել է Ռայը:

 

Տղայի հայրն իր հերթին պատմել է, որ Ռայը 4 տարեկանից սկսել է մաթեմատիկական բարդ հաշվարկներ անել և հավասարումներ լուծել: