Սիրիայում առևանգված լիբանանցի ուխտավորներին ազատ են արձակել

03:17 • 26.05.12

Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ 12 շիա ուխտավորները, որոնք պատանդ էին պահվում Սիրիայի Հալեպ քաղաքում, հաջողությամբ ազատագրվել են, հաղորդում է BBC-ն:


Բեյրութի հարավային արվարձանում, որտեղ բնակվում էին առևանգվածները, նրանց տուն վերադարձի կապակցությամբ տոնախմբություններ են կազմակերպվել:


Լիբանանի կառավարության վարկածով, առևանգումը իրականացրել է ընդդիմադիր սունի գրոհայինների կողմից, որոնք պայքարում են կառավարական զորքերի դեմ: