Ռուսաստանը Բակիևին «Մանաս» ռազմաբազայի համար կաշառք է տվել. Դեսպան Մաքֆոլ
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ երկու երկրների կողմից Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևին տարբեր չափի գումարներ տալու փորձեր են արվել 2009թ. «Մանաս» ռազմաբազայում իրենց ռազմական զորամիավորման տեղաբաշխման համար:
«Դուք (Ռուսաստանը) Բակիևին մեծ կաշառք էիք առաջարկում, որ նա մեզ Ղրղզստանից դուրս շպրտի: Մենք նույնպես կաշառք էինք առաջարկում, սակայն մոտ 9 անգամ պակաս այն գումարից, որ դուք էիք առաջարկում, և դա չաշխատեց», - հայտարարել է Մաքֆոլը:
ԱՄՆ-ի «Մանաս» ռազմաբազան Բիշկեկի օդանավակայանում գործում է 2001 թվականից:
Դեսպան Մաքֆոլը նշել է, որ չնայած այդ խնդիրներին ամերիկացիների Ղրղզստանում մնալու հարցը այնուամենայնիվ լուծվեց, սակայն դրա համար անհրաժեշտ եղավ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների առանձին բանակցություններ անցկացնել:
ԱՄՆ ավիաբազայի` Ղրղզստանում տեղակայման մասին պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թ. աշուն:









