Մոսկվայի հյուսիսում պահեստ է այրվում, ներսում գազի բալոններ կան
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուսիսում պահեստ է այրվում, որում նաև գազի բալոններ կան, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ իրավապահ մարմիններին:
Հրդեհը բռնկվել է Իլմենսկի պողոտա 1 հասցեի միհարկանի պահեստում:
«Շենքի ներսում գազի բալոններ կան, հրդեհի մակերեսը մոտ 250 քառակուսի մետր է և կրակը տարածվում է: Այրվում են պահեստամասեր և քսայուղեր»,- հաղորդել է գործակալության աղբյուրը՝ ավելացնելով, որ հրդեհին բարդության 2-րդ աստիճան է տրվել:
Պարբերաբար շենքի ներսում գազի բալոններ են պայթում: Հրշեջները կարծում են, որ շենքը շուտով կարող է փլուզվել։
Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:









