«Վերջին զանգի» օրը գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը
«Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում, մայիսի 25-ին, տուգանային հրապարակներ են տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այդ օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՛ տարվա կտրվածքով, թե՛ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել «Վերջին զանգի» հանդիսությունների հետ:









