Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունը ծեծել է կնոջը ներկված եղունգների համար
Սաուդյան Արաբիայի առևտրի կենտրոններից մեկում երկրի կրոնական ոստիկանության աշխատակիցները հարձակվել և ծեծի են ենթարկել մի կնոջ, ում եղունգները ներկված են եղել, գրում է Saudi Gazette-ը:
Ոստիկանները ներկված եղունգների համար կնոջը մեղադրել են անբարոյականության մեջ և բռնի կերպով փորձել նրան դուրս հանել արևտրի կենտրոնից:Երբ կինը հրաժարվել է նման անհեթեթ պատճառի համար լքել տարածքը, ոստիկանները ծեծել են նրան:
Սաուդայան Արաբիայում գործող կրոնական ոստիկանությունը ստեղծվել է երկրի թագավոր Աբդուլահի կողմից և հայտնի է իր դաժանությամբ և Իսլամի օրենքների չափից ավել խիստ մեկանբանությամբ:
Ավելի վաղ այս ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տվել աշակերտուհիներին դուրս գալ այրվող դպրոցի շենքից գլխաշոր չկրելու պատճաով, ինչի հետևանքով 12 աղջիկ էր մահացել:









