«Սիրիական ազատ բանակը» հրաժարվում է հրադադարը պահպանելուց
Այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» (ССА) գրոհայինները հրաժարվում են Քոֆի Անանի ծրագրի իրականացումից այնքան ժամանակ քանի դեռ, ՄԱԿ-ը չի պաշտպանի երկրի քաղաքացիական անձանց Սիրիայի կառավարական զորքերի և Ոստիկանության բռնություններից, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղում կատարելով ССА-ի հայտարարությանը:
«Մենք հայտարարում ենք, որ քանի դեռ ՄԱԿ-ի ԱԽ-ն անհապաղ որոշումներ չի կայացնում քաղաքացիական անձանց պաշտպանության համար, թող Անանի ծրագիրը կորչի գրողի ծոցը»,- ասված է ССА հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի դիտորդների առաջին խումբը ապրիլի կեսերին ժամանել էր Սիրիա, երկրում կրակի դադարեցման և սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման՝ Անանի ծրագրի իրականացմանը հետևելու համար:
Այս ծրագիրը նախատեսում է սիրիական կառավարական ուժերի և ընդդիմության կողմից կրակի միաժամանակյա դադարեցում: ՄԱԿ-ի ԱԽ-ի հավանությամբ Սիրիա կուղարկվի մինչև 300 դիտորդ, որոնք պետք է հսկեն հակամարտող կողմերի միջև հրադադարի պահպանումը:









