Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դեմ է արտահայտվել աբորտներին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղիության արհեստական ընդհատումը հանցագործություն է անվանել և Թուրքիայում վերջին շրջանում կտրուկ ավելացած աբորտների քանակի դեմ խիստ միջոցառումներ ձեռնարկելու կոչ է արել, հաղորդում է vesti.az-ը:
«Կինը, ով «սպանում է երեխային» աբորտի ժամանակ` պետք է պատժվի: Մոր ներսում գտնվող երեխայի սպանությունը հանցագործություն է, որը չի կարող արդարացվել, և հասարակությունը դրան պետք է համապատասխան վերաբերումունք ցուցաբերի»,– ասել է նա:
«Բացի այդ Թուրքիայում նվազում է ծնելիությունը, սա պետք է հաշվի առնվի: Ես վաղուց եմ ասում, որ յուրաքանչյուր ընտանիքում պետք է առնվազն երեք երեխա լինի»,- ավելացրել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը հայտարարություն արել է ազգաբնակչության և զարգացման միջազգային համաժողովի ընթացքում, որը նվիրված էր կանանց իրավունքների հարցերին և վերարտադրողական առողջությանը:
Համաժողովին մասնակցել են ավելի քան 100 երկրների խորհրդարանականներ:









