ԱՄՆ պետդեպարտամենտը կարող է խոչընդոտել ԼՂ հակամարտության կարգավորմանը ԱՄՆ Հայ Դատի գրասենյակ

14:49 • 26.05.12

ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած մարդու իրավունքների ամենամյա զեկույցը կարող է վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարին: Հանդես գալով որպես միջնորդ, այն կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը` համաձայն Բաքվի հակաժողովրդական պահանջներին. հայտարարել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը:
 

 

Հիշեցնենք, որ զեկույցում, մասնավորապես, ասվում էր, որ  «էթնիկ հայ անջատողականները, Հայաստանի աջակցությամբ շարունակում են հսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի շրջանը և 7 ադրբեջանական հարակից տարածքները»:
 

«Այս կարճ նախադասությամբ, որտեղ շատ սխալներ և կանխակալ մոտեցում կա, Պետդեպը կարող է ժողովրդավարության և ինքնորոշման գործընթացը կես դար կամ ավելի հետ տանել»,- ասել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:
 

 

Նա նշել է, որ այդ ստանդարտներով առաջնորդվելու դեպքում վերջին 50 տարվա ընթացքում ՄԱԿ-ին անդամակցած 80 երկրների մեծ մասը չէին կարողանա անդամագրվել ազատ ազգերի միությանը: