ԲՀԿ-ական նախարարների հրաժարականների լուրերը հերքվում են

14:57 • 26.05.12

Քաղաքաշինության նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Վարդանյանը հերքում է լրատվամիջոցներից մեկի տարածած այն լուրը, թե ԲՀԿ-ական նախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել:
«Մայիսի 31-ին՝ Ազգային ժողովի լիագումար նիստից հետո, ընդհանուր հիմունքներով հրաժարական կտանք: Մեկ-երկու օրվա համար ի՞նչ իմաստ ունի հրաժարական ներկայացնելը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Վարդանյանը:


Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, համաձայն որի ԲՀԿ-ն աննպատակահարմար է համարում ապագա կոալիցիային միանալը, այս կուսակցությունն այլևս կառավարությունում նախարարարական պորտֆելներ, ինչպես նաև, մարզպետական պաշտոններ չի ունենա:


Tert.am-ին չհաջողվեց զրուցել ԲՀԿ-ական մյուս՝ Առողջապահության, Երիտասարդության և սպորտի, Աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարների հետ: