Վատիկանում ձերբակալվել է պապական ծառայապետը
Վատիկանի ոստիկանությունը ձերբակալել է Հռոմի պապ Բենեդիկտոսի ծառայապետին, ով կասկածվում է գաղտնի փաստաթղթերի, այդ թվում և` պապի գրասենյակից նամակների գողության մեջ:
Վատիկանը հայտարարել է, որ այդ մարդը գաղտնի փաստաթղթեր է ունեցել, սակայն մամուլի հաղորդումները չի հաստատել այն մասով, որ նա ծառայապետ Պաոլո Գաբիրելեն է, ով աշխատում է Պապի նստավայրում:
Նախորդ ամիս Հռոմի պապ Բենեդիկտոսի հրամանով մի քանի կարդինալների մասնակցությամբ հանձնաժողով էր ստեղծվել, որի նպատակն էր տեղեկատվության և փաստաթղթերի արտահոսքի փաստերը հետաքննելն էր, որոնք հայտնվել էին լրագրողների ձեռքերում, որոնք և դրանց հիման վրա հաղորդել էին Վատիկանում իշխանության համար պայքարի և կաշառակերության մասին:









