Սկանդալ Վատիկանում. ձերբակալվել է Հռոմի Պապի անձնական սպասավորը

14:47 • 26.05.12

Վատիկանի ոստիկանությունը ձերբակալել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի անձնական սպասավորին, ով մեղադրվում էր գաղտնի փաստաթղթեր գողանալու մեջ. տեղեկացնում է BBC-ն:
 

Ձերբակալվածը Պապի անձնական սպասավոր Պաուլո Գաբրիելն է, ով մեկն է այն փոքրաթիվ մարդկանցից, ովքեր նրա աշխատասենյակ մտնելու իրավունք են ունեցել:
 

Հենց նրա միջոցով էին լրագրողների ձեռքում հայտնվել փաստաթղթեր, որոնցում խոսվում էր կոռուպցիայի, ինչպես նաև Վատիկանում իշխանության համար մղվող պայքարի մասին:
 

Հարցի հետաքննությամբ զբաղվելու համար մարտից Հռոմի Պապի որոշմամբ ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին մի քանի կարդինալներ:
 

Պաշտոնական հայտարարություն Պաուլո Գաբրիելի ձերբակալության մասին դեռ չի եղել սակայն միջազգային լրատվամիջոցները որոշ մանրամասներ ներկայացնում են:
 

Գաբրիելը ծառայում է Հռոմի պապին արդեն ավելի քան 6 տարի և փաստացի հանդիսանում է Պապին ամենամոտ կանգնած դեմքերից մեկը:

Նա անբասիր հեղինակություն է ունեցել մինչև այն պահը, երբ նրա տնից հայտնաբերվեց Բենեդիկտոս 16-րդ անձնական նամակներից մեկը, որն ուղղված էր Վատիկանի բանկին: