13 զոհ՝ Զիմբաբվեում. պայթել է միկրոավտոբուսի անվադողը
Զիմբաբվեում՝ մայրաքաղաք Հարարեից 50 կմ հյուսիս-արևելք, բազմաթիվ ուղևորներով միկրոավտոբուսի անվադողը պայթել է, մեքենան վթարվել է, բախվել ծառին: Կա 13 զոհ: 6 մարդ վիրավոր է, հայտնում է այդ երկրի պետական ռադիոն:
Ըստ լրատվամիջոցի՝ ուղևորները ուխտավորներ են. նրանք եկեղեցական ծեսի էին գնում Զիմբաբվեի հյուսիս-արևելք:
Զիմբաբվեում ավտոբուսային վթարները հաճախակի են. դրանց պատճառ է համարվում տրանսպորտային միջոցների գերծանրաբեռնումը ուղևորներով:
Մարտին 18 մարդ էր զոհվել, երբ ավտոբուսն ընկել էր ձորը:









